Գյումրիից Մոսկվա թռիչք իրականացրած ինքնաթիռի տեխնիկական վիճակը ներկայումս ստուգվում է

Գյումրիից Մոսկվա թռիչք իրականացրած ինքնաթիռի տեխնիկական վիճակը ներկայումս ստուգվում է։ Այդ մասին հայտնում են «Պոբեդա» ավիաընկերությունից։

Ինչպես հայտնել ենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

Leave a Comment