Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերը գերազանցել են 1000-ը

Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերը գերազանցել են 1000-ը

Կոնգոյում Էբոլայի բռնկման հաստատված դեպքերը հասել են 1003-ի, որոնցից 254-ը մահվան ելքով են ավարտվել։  Ըստ պաշտոնական տվյալների՝ բռնկման սկզբից՝ մայիսի 15-ից, մինչ այժմ վերականգնվել է 100 հիվանդ, իսկ առնվազն 365 մարդ գտնվում է հիվանդանոցներում կամ մեկուսացման մեջ։ Բռնկումը կենտրոնացած է երկրի արևելքում գտնվող Իտուրի նահանգում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակի տարածման հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ կոնտակտների հայտնաբերումը, որը ներկայում ապահովվում է մոտ 55 տոկոսով։ Իշխանությունները նշում են, որ դեռևս չի հաջողվել պարզել բռնկման «զրոյական հիվանդին»։

Առողջապահական իշխանությունները նաև նշում են, որ բռնկումը, որը կապված է հազվադեպ հանդիպող Bundibugyo Էբոլա վիրուսի հետ, դեռ գտնվում է զարգացման փուլում, և հիվանդության գագաթնակետը կարող է դեռ առջևում լինել։ Նշվում է նաև, որ այս վիրուսի դեմ առայժմ չկա հաստատված պատվաստանյութ կամ բուժում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment