Իսպանիայի հյուսիսում անոմալ շոգի պատճառով հայտարարվել է «կարմիր» մակարդակ

Երկրի պետական օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ Իսպանիայի հյուսիսային հատվածում տապի պատճառով սահմանվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» աստիճանը, քանի որ ջերմաստիճանը հնարավոր է գերազանցի +40°C-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է. «Անոմալ տապը մտահոգություն է առաջացրել, քանի որ ծայրահեղ շոգ եղանակն այս տարի բավական վաղ է սկսվել և խոստանում է երկար տևել»։

Վտանգավորության «կարմիր» և «նարնջագույն» մակարդակներ են գործում նաև Մայորկայում, ինչպես նաև Պիրենեյան թերակղզու զգալի մասում։ Ըստ առկա կանխատեսումների՝ սպասվող տապը կշարունակվի առնվազն մինչև շաբաթվա միջնամասը։

Leave a Comment