Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է հնճչեցրել

Շիրակից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապ է հնչեցրել և սկսել է վայրէջք կատարել, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Flightradar-ի տվյալներին։

Boeing 737-800 ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց` Դաղստանի վրայով թռչելիս, արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Leave a Comment