Իրանական «Mehr» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Իրանը որոշել է ներկայացուցիչ ուղարկել Լիբանանում հրադադարի ռեժիմի վերահսկման նոր մեխանիզմին։
Ըստ հայտարարության՝ Իրանը ներգրավվելու է Լիբանանի անվտանգային համակարգում, իսկ նշված դիտորդական խմբի աշխատանքներին Իսրայելը չի մասնակցելու։
Բացի այդ, Իրանը Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովող նոր համակարգի ստեղծումը գնահատել է որպես այդ տարածքում իր ինքնիշխանության ամրապնդում։
