
«Օրդուբադում անցկացվող համաժողովին նաև Կոմիտաս հնչեցրեցին, նրա մշակումները հնչեցրեցին որպես ադրբեջանական ազգային երաժշտություն: Ո՞ւր է մեր կոմպոզիտորների միությունը, չկա, վախից մտել եք պլինտուսների տակ: Գոնե էս հարցում ձայն հանեք»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր քաղաքապետ Ավինյանի դոշին («Արև Արենայում» համերգի ժամանակ-խմբ.), բա ձեն հանի, Կոմիտասը ներկայացվում է որպես ադրբեջանական ազգային երաժշտություն»,- հավելեց նա: