
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին: Ըստ The Guardian-ի՝ քաղաքական գործիչը լուրը լրագրողներին հայտնել է իր գրասենյակի դիմաց: «Ես կհեռանամ Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Այսօր առավոտյան խոսել եմ Նորին Մեծություն թագավորի հետ՝ նրան իմ որոշման մասին տեղեկացնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ մինչև իրավահաջորդի ընտրությունը։