«Անուշ» մոնոներկայացում՝ Տիկնիկային թատրոնի բեմում – Նորություններ 22.06.2026

«Թատրոն 8»-ը ներկայացնում է բացառիկ պրեմիերա. «Անուշ» մոնոներկայացում՝ Տիկնիկային թատրոնի բեմում։

Ինչպե՞ս կարող է մեկ դերասան մարմնավորել մի ամբողջ աշխարհ։ Այս բացառիկ բեմադրությունում Հովհաննես Թումանյանի բոլոր կերպարները կենդանանում են մեկ մարդու կատարմամբ՝ հոգեբանական դերափոխումների վարպետության շնորհիվ։

Բացահայտե՛ք «Անուշը» նոր տեսանկյունից և ապրե՛ք այս հուզիչ պատմությունը միանգամայն նոր թատերական ձևաչափում։

Բեմադրիչ՝ Վլադիմիր Տարասյանց
Դերակատար՝ Ժաննա Հովակիմյան

Ներկայացման ձևավորում՝ Սուսաննա Մանուկյան
Գրաֆիկ դիզայներ՝Ռեբեկա Խաչիկյան
Լուսանկարիչ՝ Արամ Աժդահարյան, Մերի Դավթյան

26 Հունիս , 3 և 9 հուլիս / 19։30
Վայրը ՝ Տիկնիկային թատրոն

Leave a Comment