Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր




 

Հայկական ժամանակ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ:


 


Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։


 


Կողմերը քննարկել են փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և առևտրատնտեսական կապերի դյուրացման վերաբերյալ հարցեր:


 


Այդ համատեքստում ընդգծվել է 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:


 


 



 


 

Leave a Comment