Ռուսաստանը հարձակվել է Սև ծովում նավարկող քաղաքացիական նավերի վրա

Ռուսաստանը հարձակվել է Սև ծովում ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող քաղաքացիական նավերի վրա:

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեկսեյ Կուլեբայի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշի ներքո գտնվող թուրքական «ՎԻԿՏՐԵՍ» չորաբեռնատար նավի վրա։

Նավի վրա գտնվում էր ինը մարդ՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Զոհվել է 58-ամյա եգիպտացին, ով աշխատում էր որպես նավի խոհարար։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են իրականացրել և տարհանել նավաստիներին աղետի ենթարկված չորաբեռնատարից։ Նավն ինքը լուրջ վնասվածքներ է ստացել։

Նույն գիշերը հարվածի տակ են հայտնվել ևս երկու քաղաքացիական փոխադրամիջոցներ՝ Պալաուի և Բելիզի դրոշների ներքո։ Նրանց անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան։ Չնայած վնասվածքներին՝ երկու նավերն էլ կարողացել են շարունակել ընթացքը։

Leave a Comment