Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո կան տուժածներ և զոհ, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել է 11 տուժած, որից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Մյուս հինգ տուժածի առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև:
ՆԳՆ-ի տվյալներով՝ ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացվել է հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին: Բախվել են Ford և ZIL մակնիշների ավտոմեքենաները։
