1 զոհ 11 վիրավոր․ խոշոր վթար Արագածոտնում



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության փկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստվ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիբոլիով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։



Leave a Comment