Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ միջազգային մրցումներում հանդես կգա նոր մրցումային հագուստով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ շարունակվում է համագործակցությունը հայկական արտադրության «Մելանտե» ընկերության հետ, որի շրջանակում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հավաքականի մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։

Նոր մրցումային հագուստը ձևավորված է հիմնականում կապույտ գույնով։ Դրա վրա առկա են «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ թիկունքի հատվածում տեղադրված է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տարբերանշանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment