Ովքե՞ր են ԱԱ-ի ամենագեղեցիկ ֆուտբոլիստները

Աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը (74,18 միավոր), հաղորդում է RMC Sport-ը։

Հետազոտությունն անցկացրել է արհեստական բանականության հետ աշխատող Dream AI SRL ընկերությունը։

Երկրորդ տեղում է Գերմանիայի հավաքականի և Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը (74,10)։ Եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Նոնի Մադուեկեն (73,29)։

Հաջորդ տեղերում են Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը (73,27), Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը (73,25)։

Leave a Comment