Վարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նրա խոսքով՝ երկրները ռիսկի են դիմում կորցնելու գործարար և քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև իրենց հեղինակությունը։

«Քաղաքականության մեջ, ինչպես գիտենք, սխալը հանցագործությունից վատ է»,-գրել է նա սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Կիևի և Վարշավայի միջև հակամարտությունը ծագել է այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վլադիմիր Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։ Դրանից հետո Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հրաժարվել է Լեհաստանի համար իր վաստակի շքանշանից՝ զրկումը անվանելով ժողովրդի նկատմամբ անբարյացակամ գործողություն։

Ավելի վաղ Ուկրաինայի երեք նախկին նախագահներ Վիկտոր Յուշչենկոն, Պետրո Պորոշենկոն և Լեոնիդ Կուչման հրաժարվել են լեհական պետական պարգևներից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment