Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը – armeniatoday.am

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հայտնել է ՌԻԱ Նովստին՝ հղում անելով Reuters գործակալությանը։

«ԱՄՆ-ի հետ Շվեյցարիայում բանակցությունների առաջին փուլն ավարտվել է», – նշում է հրատարակությունը։

Բյուրգենշտոկում փակ դռների հետևում տեղի է ունեցել տեխնիկական հանդիպումը՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։

Tasnim-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական պատվիրակության անդամները դեմ են եղել ձեռքսեղմումներին և համատեղ լուսանկարվելուն։

IRIB-ի փոխանցմամբ, բանակցությունների դադարից հետո, Իրանի պատվիրակությունը երկկողմ խորհրդակցություններ է սկսել կատարական կողմի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակողը։

Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում մեկնարկել էին բարձր մակարդակի բանակցությունները, որոնց օրակարգի առաջին հարցը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Լիբանանում հրադադարի հաստատումն է։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։

Leave a Comment