Սթարմերը հրաժարական կներկայացնի․ Թրամփ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ժամկետներ չի նշել։

«Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից», – սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ վարչապետ Սթարմերը «լիովին ձախողվել է երկու շատ կարևոր հարցերում՝ միգրացիա և էներգետիկա»:

«Նրան մաղթում եմ ամենայն բարիք», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Սթարմերի դիրքերը սասանող վտանգը հասունանում էր ամիսներ շարունակ։ Ուրբաթ օրը նրա մրցակից Էնդի Բուրնամը խորհրդարանում մանդատ ստացավ: Այդպես նա կարող է մարտահրավեր նետել վարչապետի առաջնորդությանը Լեյբորիստական կուսակցության ներսում։

Leave a Comment