Թրամփը հայտարարում է՝ կհարվածի Իրանին, եթե Իրանը չզսպի լիբանանյան դաշնակից «Հեզբոլա»-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե Թեհրանին չհաջողվի կանխել նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլա»-ի բռնությունները։

«Իրանը պետք է թույլ չտա, որ իր կողմից բարձր վարձատրվող պրոքսիները խնդիրներ ստեղծեն, – սոցցանցում գրել է Թրամփը՝ շարունակելով․ – Եթե դա չանեն, Իրանին կրկին շատ ուժեղ կհարվածենք, ինչպես նախորդ շաբաթ արեցինք, բայց [այս անգամ] ավելի ուժեղ կանենք»։

Իրսյաելի և «Հեզբոլա»-ի միջև հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Իսրայելի պնդմամբ՝ դա պատասխան էր իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:

ԱՄՆ և Իրանի նախագահների ստորագրած փոխըմբռնման հուշագրով հրադադար է նախատեսվում նաև Լիբանանում։

Leave a Comment