Թրամփը սպառնացել է Իրանին նոր հարվածներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին նոր հարվածներով, եթե Թեհրանը չստիպի Լիբանանում իրանամետ խմբավորումներին դադարեցնել «խնդիրներ առաջացնելը»։

«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր լավ վարձատրվող հովանավորյալներին, որոնք խնդիրներ են ստեղծում։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ կհարվածենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Leave a Comment