ՀՕՊ ուժերը ռուսական շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում ռուսական տարածաշրջանների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վերևում ոչնչացրել են մոտ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի փոխանցմամբ՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով չորս մարդ է մահացել։ «Կերչի անցումում հարձակման է ենթարկվել «Պանագիա լաստանավը։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Նաև ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթային բազաներից մեկում: Կուբանի օպերատիվ շտաբը հայտնում է, որ տարածաշրջանի վրա ուկրաինական անօդաչուների գրոհից հետո Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները կանգնեցվել են:

Leave a Comment