Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու բանակցություններին

Պակիստանի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորությամբ, ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Շարիֆը Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ միասին կմասնակցեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բարձր մակարդակի բանակցություններին, որոնք տեղի կունենան այսօր Բյուրգենշտոկում, տեղեկացրել է գերատեսչությունը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Շաբաթ երեկոյան Շվեյցարիա է ժամանել Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ։

Leave a Comment