Դեպքի հանգամանքները
Ռ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2024 թվականի մայիս ամսին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչ Ջ.Կ.-ի հետ՝ վերջինիս պատկանող 9 գլուխ խոշոր եղջերավոր անասուններն իր կողմից արածեցնելու, պահելու և դրա դիմաց վարձատրվելու հարցի կապակցությամբ ձեռք բերելով բանավոր պայմանավորվածություն, վերջինիցս ստացել է ընդհանուր՝ 4.817.000 ՀՀ դրամ արժողության 9 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, որից հետո 2024 թվականի ամռանը /քննությամբ դեռևս չպարզված օրը/ հափշտակելով իրեն վստահված խոշոր եղջերավոր անասունները, 3-ը վաճառել է Տաշիր քաղաքի բնակիչներ Վ.Մ.-ին, 2֊ը՝ Ա.Ղ-ին, իսկ 4-ը քննությամբ դեռևս չպարզված Արմավիրի մարզի բնակիչներին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Ռ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Ռ․Մ․-ն նախկինում դատապարտված է եղել։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։