Սթարմերը երկուշաբթի կարող է հրաժարական տալ․ Observer

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի օրը հրաժարական է ներկայացնելու, Reuters-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական Observer թերթը։

Այդուհանդերձ, ըստ պաշտոնական աղբյուրի՝ Սթարմերը շարունակում է կենտրոնացած մնալ իր աշխատանքի վրա։

Սթարմերի դիրքերին սպառնացող վտանգը հասունանում էր ամիսներ շարունակ։ Ուրբաթ օրը նրա մրցակից Էնդի Բուրնամը խորհրդարանում մանդատ ստացավ: Այդպես նա կարող է մարտահրավեր նետել վարչապետի առաջնորդությանը Լեյբորիստական կուսակցության ներսում։

Ուրբաթ Սթարմերը հայտարարել էր, որ կպայքարի իր պաշտոնավարումը շարունակելու համար՝ կոչ անելով կուսակցությանը ներքին բախումներով չգնալ պառակտման։

Սթարմերը Բրիտանիայի կառավարության ղեկը ստանձնել է 2024-ի հուլիսին։ ԵՄ-ն լքելու հարցով 2016-ի հանրաքվեից հետո նա երկրի հինգերորդ վարչապետն է։

Leave a Comment