Արգենտինական սթրիմինգային Luzu TV-ի հաղորդավարուհի Ֆլորենսիա Պենյան հեռացվել է աշխատանքից Լիոնել Մեսսիի հոր մահվան մասին կեղծ լուր տարածելու համար։
Ֆլորենսիան նույն հաղորդման ժամանակ ավելի ուշ հայտնել էր, որ սոցիալական ցանցերում են գրում այդ մասին, սակայն որեւէ խոշոր լրատվամիջոց չի հաստատել տեղեկությունը։
Luzu TV-ն ներողություն է խնդրել Մեսսիից և նրա ընտանիքից։