Կյուրասաոյի հավաքականը՝ Գինեսի ռեկորդների գրքում

Ֆուտբոլի Կյուրասաոյի հաավաքականը 2026թ․ աշխարհի առաջնությանը մասնակցելու շնորհիվ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կյուրասաոն աշխարհի առաջնությանը մասնակցող ամենափոքրաթիվ բնակչությամբ երկիրն է մրցաշարի պատմության մեջ։

Կղզու ընդհանուր բնակչությունը շուրջ 156 հազար է։

Խմբային փուլի առաջին տուրում Կյուրասաոյի թիմը 1:7 հաշվով պարտվել էր Գերմանիայի հավաքականին։

Leave a Comment