Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Պաշտպանության նախարար Իսրայել Կացն իսրայելական զորքերին հրահանգել են դադարեցնել կրակը Լիբանանում։ Այդ մասին հայտնել է իսրայելական 12-րդ հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրամանը փոխանցվել է տեղում գտնվող զորամիավորումներին։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պահպանել Հարավային Լիբանանում իր զբաղեցրած դիրքերը, որոնք տեղակայված են այսպես կոչված «դեղին գծի» երկայնքով։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հետ համակարգումից հետո։
Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ պատճառաբանելով Լիբանանի տարածքի նկատմամբ Իսրայելի շարունակական հարվածները, որոնք, ըստ իրանական կողմի, խախտում են ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը։
