Մեսսիի ընտանիքի հայտարարությունը ֆուտբոլիստի հոր առողջական խնդիրների հետ կապված

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի ընտանիքը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի հոր առողջական խնդիրների հետ կապված։

«Մեսսիի ընտանիքը հայտնում է, որ այսօրվա դրությամբ Խորխե Մեսսին ունի առողջական խնդիրներ։ Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վերականգնվում է, նրա վիճակը լավանում է։

Վերջին ժամերին տարածվող սպեկուլյատիվ լուրերի ֆոնին, ընտանիքը ցանկանում է դժգոհություն հայտնել մասնավոր ընտանեկան գործի վերաբերյալ հարգանքի, շրջահայեցության բացակայութան առիթով։

Ցանկանում ենք նշել, որ միայն մերձավոր բարեկամներն են տիրապետում Խորխե Մեսսիի առողջական վիճակի մասին ճիշտ ինֆորմացիայի։ Այլ աղբյուրներից տարածվող լուրերը չեն կարող համարվել արժանահավատ և ճիշտ։ Խնդրում ենք լինել պատասխանատու և մարդասեր։ Մարդու առողջությունն ու հոգեկան հանգստությունը չի կարող լինել լրատվամիջոցների կողմից անպատասխանատու հետաքրքրության առարկա։

Անկեղծորեն գնահատում ենք սիրո, հարգանքի և հոգատարության դրսևորումները, սակայն խնդրում ենք հարգել մասնավոր կյանքը, գաղտնիությունը և Խորխե Մեսևիի անձնական կյանքը։

Կարևոր տեղեկությունները կտրամադրի ընտանիքը։ Շնորհակալ ենք ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ալժիրին խփած առաջին գոլից հետո Մեսսին արտասվել էր։ Արգենտինական մամուլը գրել էր, որ հուզականության պատճառը եղել է հոր հիվանդությունը։ Մեսսին այդ խաղումսդարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ առաջին անգամ 6 աշխարհի առաջնություններում։ Արգենտինան հաղթել էր 3:0 հաշվով։

Leave a Comment