Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը կմասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում կիրակի՝ հունիսի 21-ին կայանալիք բանակցություններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է պակիստանյան դիվանագիտական աղբյուրը։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։
«Վարչապետ Շեհբազ Շարիֆը և բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 21-ին Շվեյցարիայում կայանալիք տեխնիկական բանակցություններին », – ասել է աղբյուրը։