«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի «2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականը ստանալու կարգը հաստատելու մասին» N 58-Ն որոշման հավելված 1-ի 40-րդ կետով:
«Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառման մասով որպես բյուջետային ծրագրերի և ակնկալվող արդյունքների չափորոշիչ սահմանված էր․
- «1 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումներում, 95 տոկոս»ցուցանիշը, ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902–Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 17.4 կետի համաձայն՝ վերջնաժամկետը 2025 թվականն էր, հետևաբար այն այլևս կիրառելի չէ 2026-2029թթ. համար:
ՀՀ կառավարության 15.01.2026թ. թիվ 58-Ն որոշմամբ 2026-2030թթ. համար սահմանվել են կանխարգելիչ պատվաստումների նպատակային նոր ցուցանիշներ, որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառման մասով, որպես բյուջետային ծրագրերի և ակնկալվող արդյունքների չափորոշիչ, կիրառել հետևյալ ցուցանիշները.
- «1 տարեկան (11 ամսական 29 օրական) երեխաների ԲՑԺ պատվաստումներում ընդգրկվածություն – 95 տոկոս»
- «2 տարեկան (23 ամսական 29 օրական) երեխաների ԿԿԽ 1 պատվաստումներում ընդգրկվածություն – 95 տոկոս»:
- Իրավականակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.
Իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է կառավարելի վարակիչ հիվանդությունների արմատական վերացում, նվազեցում, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակիցների կողմից:
Պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՀՀկառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1090-Ն որոշումը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 17-րդ կետից։