Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կարիերան կշարունակի «Չիկագո Ֆայրում», հաղորդում է Diario Sport-ը։
37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը, եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Լեւանդովսկու տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։
Կողմերն արդեն հասել են համաձայնության։ Պաշտոնական հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։
Ռոբերտ Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված էին նաը սաուդյան «Ալ Հիլյալն» ու «Ալ Իթիհադը»։