ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 184-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարվող ապրանքների մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵԱՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հարկային մարմնում հաշվառման կարգը։ Սակայն շատերը չգիտեն, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել գործող կարգում։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխությունների նպատակն է կառավարության N 184-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակըև առկա խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 5-ի ՀՕ-234-Ն և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-83-Ն օրենքներով կատարված փոփոխություններով վերանայվել ու փոփոխվել են Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքների մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու հետ կապված օրենսգրքով սահմանված կարգավորումները: Այդ փոփոխությունների շրջանակներում փոփոխվել ու հստակեցվել են նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այդ թվում՝ էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի) հարկային մարմնում հաշվառման հետ կապված օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասով սահմանված դրույթները: Մասնավորապես՝
1) սահմանվել է, որ օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով նախատեսված Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում հաշվառվելու դրույթները վերաբերում են բոլոր այն դեպքերին, երբ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններն օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ մասին համապատասխան ՀՀ-ում իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքներից պետք է հաշվարկեն ու վճարեն ԱԱՀ (մինչև օրենսգրքի փոփոխությունը հաշվառման այդ դրույթները վերաբերում էին միայն ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտներին),
2) խմբագրական հստակեցում է կատարվել օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասում, որը վերաբերում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում հաշվառմանը:
Նշված փոփոխություններով պայմանավորված առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 17․02․2022թ․ N184-Ն որոշմամբ սահմանված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այդ թվում՝ էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի) հարկային մարմնում հաշվառման կարգում, այն համապատասխանեցնելով օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերով սահմանված դրույթներին:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Կառավարության 17․02․2022թ․ N184-Ն որոշման պահանջները համապատասխանեցնել օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերի դրույթներին: Մասնավորապես, սահմանվում է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգը (e-VAT համակարգով) կիրառվելու է այն բոլոր դեպքերում, երբ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններն օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան ՀՀ-ում իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքներից պետք է հաշվարկեն ու վճարեն ԱԱՀ:
Հաշվի առնելով, որ 2026 թվականի մայիսի 5-ի ՀՕ-234-Ն օրենքով օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-83-Ն օրենքով օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասի փոփոխություններն ուժի մեջ են 2027թ. հունվարի 1-ից, նախատեսվում է, որ որոշման փոփոխությունները ևս ուժի մեջ կմտնեն 2027թ. հունվարի 1-ից։
- Կարգավորման առարկան.Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 17․02․2022թ․ N184-Ն որոշման համապատասխանեցումն է օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9․2-րդ մասերով սահմանված դրույթներին:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «1. Էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացում» նպատակի 1.8 Էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունների հզորացում և կատարելագործում» և «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառումների հետ:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
- Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը ՀՀ կառավարության 17․02․2022թ․ N184-Ն որոշման համապատասխանեցումն է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9․2-րդ մասերով սահմանված դրույթներին։