Թուրքիայի հավաքականի հակառեկորդը ԱԱ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Թուրքիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում կրած պարտություններից հետո գրանցել է մրցաշարի նոր հակառեկորդ։

​Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը նախ 0-2 հաշվով զիջել է Ավստրալիային, իսկ երկրորդ տուրում նվազագույն՝ 0-1 հաշվով պարտություն է կրել Պարագվայից։ Այս երկու հանդիպումների ընթացքում թուրքերը մրցակիցների դարպասի ուղղությամբ կատարել են ընդհանուր առմամբ 62 հարված, սակայն այդպես էլ չեն կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Սա աշխարհի առաջնությունների նոր հակառեկորդ է՝ սկսած 1966 թվականից, երբ սկսել է հաշվարկվել վիճակագրությունը։

​Մասնավորապես, Ավստրալիայի դեմ խաղում Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են 30 հարված (որոնցից 8-ը՝ դիպուկ), իսկ Պարագվայի դեմ դիմակայությունում՝ ևս 32 հարված (5-ը՝ դիպուկ)։

Leave a Comment