Past.am | Դիլիջանում այրվել է ավտոմեքենա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։

Պարզվել է, որ այրվել է կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment