Ռուսաստանն առաջատարն է դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալով

2025 թվականին դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումներում ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին՝ կազմելով հանրապետության ՀՆԱ-ի մեկ ութերորդ մասը։ Այս մասին պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

2025 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 3,9 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ հանրապետության ՀՆԱ-ն անցյալ տարի հասել է 29,5 միլիարդ դոլարի։

Բացի Ռուսաստանից, դեպի Հայաստան խոշոր դրամական փոխանցումներ են կատարվել նաև ԱՄՆ-ից (733,8 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիայից (207,3 միլիոն դոլար) և Շվեյցարիայից (131,9 միլիոն դոլար)։

Leave a Comment