Դավիթ Չալոյանը շարունակում է տպավորիչ հաղթանակները Եվրոպայի գավաթի Գրան պրիում

Դավիթ Չալոյանը շարունակում է տպավորիչ հաղթանակներ տոնել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի Գրան պրիում:

Աշխարհի բրոնզե մեդալակիրը հաղթել է նաև անգլիացի Աչուշին Քլինթոնին, որը մինչև այդ հաղթել էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին:

Եզրափակչի ուղեգրի համար մենամարտի առաջին ռաուդում Չալոյանը զիջել է 2:3 հաշվով, բայց 2-րդ ռաունդում հաղթել է 4:1 հաշվով:

Չալոյանը վերելքով է անցկացրել նաև 3-րդ ռաունդն ու առավելության հասավ 5:0 հաշվով: Եզարափակչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հունիսի 20-ին կմրցի հնդիկ Նարենդեր Նարենդերի հետ:

Leave a Comment