Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում են

Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթներն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 4,5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում 4,5 միավոր ունի ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը, որը կիսում է 2-րդ տեղը։ Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը վաստակել է 3,5 միավոր։

Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաև աղջիկների մրցաշարերի առաջատարների թվում։ Մինչև 18 տարեկանների խմբում Անահիտ Մկրտչյանը, իսկ մինչև 16 տարեկանների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը 3,5-ական միավորով շարունակում են պայքարը բարձր հորիզոնականների համար։

Աշխարհի առաջնության 6-րդ խաղափուլը կանցկացվի այսօր՝ հունիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։

Leave a Comment