Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճել է 3-րդ ենթախմբի ուղեգիր – armeniatoday.am

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի (աշխարհի թիմային գավաթ) խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ալբանիայի հավաքականին և նվաճել 3-րդ ենթախմբի ուղեգիր, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ 

Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթել են Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության են հասել Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն ապահովել է 2-րդ տեղն ու նվաճել 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար՝ Մալթայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին:

Leave a Comment