Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի արդյունքում D խմբից 1/16 եզրափակչի ուղեգիր ապահովեց ԱՄՆ-ի հավաքականը, որը երկու հաղթանակ է տարել Պարագվայի (4:1) և Ավստրալիայի (2:0) ընտրանիների նկատմամբ։
Թուրքիայի հավաքականը երկու պարտությունից հետո զրկվել է երրորդ տեղ բարձրանալու հնարավորությունից և խմբային փուլից հետո կլքի պայքարը։
Երկրորդ տուրում թուրքերը 0:1 հաշվով պարտվել են Պարագվայի թիմին, առաջին տուրում՝ Ավստրալիային (0:2)։
Ավելի վաղ խմբային փուլի արգելքը հաղթահարելու տեսական հնարավորությունից զրկվել էր նաեւ երկու պարտություն կրած Հայիթին։