Հայ մրցավարներն ընդգրկվել են «ՈՒԵՖԱ»-ի 2026/27 մրցաշրջանի առաջին հատվածի մրցավարների երկրորդ խմբում

20 Հունիսի 2026, 13:16

«ՈՒԵՖԱ»-ն հրապարակել է մրցավարների ցուցակները 2026/27 մրցաշրջանի առաջին հատվածի համար: Հայ չորս մրցավարներ ՝ Աշոտ Ղալթախչյանը, Յուրա Մահտեսյանը, Հենրիկ Նալբանդյանը և Արտեմ Գասպարյանը, ընդգրկվել են երկրորդ խմբում: Ընդհանուր առմամբ, այս կատեգորիայում ներկայացված են 195 մրցավարներ:

Ընդ որում, «ՈՒԵՖԱ»-ի մրցավարների էլիտար ցանկում Հայաստանից որևէ մրցավար չկա: Հայաստանի ներկայացուցիչներ չկան նաև առաջին խմբում, որտեղ ընդգրկվել է 61 մրցավար:

Leave a Comment