Մարկո Ռուբիոն և Լիբանանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսային կապ է հաստատել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։

Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Թոմի Փիգոթը, Ռուբիոն բարձր գնահատական է տվել «Լիբանանի ինքնիշխանությունն ապահովելու և այն վերականգնելու պատմական հնարավորությունն իրագործելու գործում նախագահ Աունի խիզախությանը»։

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Լիբանանի կառավարությանը՝ ինքնիշխան պետություն կառուցելու և հարևանների հետ խաղաղության հասնելու գործում։ Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները երկրի վերականգնման և բռնության շղթան կոտրելու միակ ուղին են։ Կողմերը քննարկել են հունիսի 23-25-ը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը, որտեղ ակնկալվում է առաջընթաց գրանցել տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Պետքարտուղարը նաև վերահաստատել է «Հըզբոլլահի» զինաթափման և Լիբանանի ամբողջ տարածքում պետական վերահսկողության վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ հարցում տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությունը»,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Նախքան այս Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն: Այդուհանդերձ, ըստ նույն աղբյուրի, օրվա ընթացքում շարունակվել է Լիբանանի հարավային հատվածի ռմբակոծությունը:

Leave a Comment