Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին




 

1lurer. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսի տարածքում, իր տվյալներով, կան ռետրանսլյատորներ, որոնք օգտագործվում են ի շահ ռուսական զորքերի, իսկ բելառուսական վառելիքը մատակարարվում է Ռուսաստան:


 


Նրա խոսքով՝ Մինսկին մեկ շաբաթ է տրամադրվել այդ գործոնները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, ըստ Զելենսկու, «դա կանի Ուկրաինան»:


 


Բացի դրանից՝ Զելենսկին հերքել է բելառուս երեխաներին տեղափոխող ավտոբուսի հարվածին Ուկրաինայի մասնակցության մեղադրանքները՝ տեղի ունեցածը որակելով «սադրանք»:


 


 



 


 

Leave a Comment