Դարձյալ հրաշքներ

Դարձյալ հրաշքներ

20.06.2026 | 00:01

Սպասիր, որ լսես կամքս, ապա և կատարես այն:

Ամեն բանից ավելի` հնազանդ եղիր:

Մի վախեցիր:

Ես պաշտպանության պարիսպ եմ քո շուրջը:

Այս բանի իրական գիտակցությունն ունեցիր:

Տեսնել այս հավատքի աչքերով, նշանակում է առիթ տալ, որ նա հայտնվի նյութական աշխարհի մեջ:

Հիշիր, որ Ես ցանկանում եմ հրաշքներ գործել, ինչպես որ գործում էի երկրի վրա եղած ժամանակ:

Սակայն երկու դեպքում էլ պայմանները նույնն են. Ես շատ հրաշքներ չեմ կարողացել գործել սոսկ անհավատության պատճառով:

ՈՒստի, թեկուզ միայն ի պատասխան քո հավատքի` Ես հրաշքներ կգործեմ:

Մեկնաբանություններ

Leave a Comment