Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ, հայտնում են դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքնքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և մատունակայան աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment