ՌԴ-ն աշխատում է Ադրբեջանից 11 ռուսներին վերադարձնելու ուղղությամբ․ Զախարովա

Ռուսաստանը աշխատում է Ադրբեջանից 11 ռուս քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ, «Վեդոմոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդգծվել է, որ մեր հայրենակիցների արագ ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման և զարգացման ուղղությամբ», – նշել է Զախարովան։

Ռուսները ձերբակալվել էին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսի վերջին։ Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերխարդախության մեջ։

Leave a Comment