Ստամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով


Միջազգային


Ստամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից, ինչի հետևանքով ուղևորներին տարհանել են թունելով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ նախնական հաղորդագրությունների՝ միջադեպը տեղի է ունեցել մետրոյի գծերից մեկում, երբ տեխնիկական պատճառներով գնացքը կանգ է առել, ապա դուրս եկել ռելսերից։ Ուղևորներին անմիջապես տարհանել են թունելով՝ մետրոյի աշխատակիցների օգնությամբ։


Leave a Comment