Մերց. Ուկրաինան չի կարող դառնալ ԵՄ անդամ, քանի դեռ գտնվում է «պատերազմական վիճակում»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող դառնալ Եվրամիության (ԵՄ) անդամ, քանի դեռ գտնվում է «պատերազմական վիճակում»։

«Պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայի նման երկիրը չի կարող դառնալ ԵՄ անդամ», – ասել է նա ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Սակայն այն կարող է դառնալ ԵՄ ասոցացված անդամ, իսկ ավելի ուշ՝ Եվրամիության լիիրավ անդամ», – ասել է կանցլերը։ Նա նշել է, որ դա չի պահանջի եվրոպական պայմանագրերի փոփոխություն։

Ավելի վաղ Մերցը նամակ էր հղել ԵՄ այլ ղեկավարներին և Եվրահանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի ղեկավարներին՝ առաջարկելով Ուկրաինային տրամադրել համայնքի «ասոցացված անդամի» հատուկ կարգավիճակ։ Մերցը իր նախաձեռնությունը ներկայացրել է «ոչ թե որպես ԵՄ անդամակցության մեղմացված տարբերակ», այլ որպես գործող 2014 թվականի Ասոցացման համաձայնագրի ընդլայնում, որը, նրա կարծիքով, կնպաստի անդամակցության գործընթացի արագացմանը: Կանցլերը նաև առաջարկել է Ուկրաինան ինտեգրել ԵՄ բոլոր ռազմական կառույցներին և Ուկրաինայի վրա տարածել Եվրոպական Միության մասին պայմանագրի 42.7 հոդվածը, որը նախատեսում է փոխադարձ օգնություն պաշտպանության ոլորտում:

Կանցլերը խորհրդարանին ուղղված կառավարության հայտարարության մեջ պնդել է, որ Ուկրաինայի ասոցացումը Եվրամիության հետ թույլ կտա Կիևին մասնակցել Եվրոպական խորհրդի նիստերին և նաև երկրին կտրամադրի եվրահանձնակատարի պաշտոն՝ առանց քվեարկության իրավունքի:

Leave a Comment