Թրամփը հայտարարել է, որ կարող է Իսրայելին զսպել Լիբանանի վրա հետագա հարձակումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է համոզել Իսրայելին զերծ մնալ Լիբանանի վրա նոր հարձակումներից։

Axios-ի լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք կարող է կանխել Լիբանանի վրա նոր հարձակումները։ «Այո, կարող եմ։ Դա զարմանալի չէ. նրանք շատ են հարգում ինձ և անում են այն, ինչ ես ասում եմ», – ասել է նա։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրեական պետությունը կարձագանքի իր զորքերի դեմ շիական «Հըզբոլլահ» շարժման ցանկացած հարձակմանը և ընդգծել, որ իսրայելական զորքերը մտադիր չեն դուրս գալ Լիբանանի հարավից։

Հետագայում Reuters-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հաղորդել է, որ Իսրայելը և «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ:

Leave a Comment