Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունները, նշելով, որ այդ երթուղով նավագնացությունը շարունակվում է։
«Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անհիմն է որակել որոշ լրատվամիջոցների պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է», – ասվում է նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Իրանի զինված ուժերը «ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ՝ առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար Հորմուզի նեղուցով»՝ որպես Միացյալ Նահանգների հետ կնքված փոխըմբռնման հուշագրի մաս։
Այս շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 19-ին Բյուրգենշտոկում նախատեսված Միացյալ Նահանգների և Իրանի միջև ուղիղ բանակցությունները հետաձգվել են։