Մեխիկոյում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ այս տարի առաջին անգամ գավաթակրի տիտղոսի համար պայքարում է ոչ թե 32, այլ՝ 48 թիմ։ 2026թ․ գլխավոր ինտրիգներից մեկը Իրանի մասնակցությունն է, քանի որ այդ երկրի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն էլ նախատեսված են Միացյալ Նահանգներում։
Radar Armenia-ն աշխարհի առաջնության թեմայով մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին.
-Պարոն Միրզոյան, հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։
-Ակտիվ հետևել չեմ հասցնում։
-Ո՞ր թիմին եք երկրպագում։
-Երկրպագում եմ Ֆրանսիայի և Իսպանիայի թիմերին։
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Ամենամեծ շանսն ունի Ֆրանսիան։
Լիլիթ Աբրահամյան
