Մակրոնը կարծում է, որ ԵՄ երկրները կմասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին

Եթե Ուկրաինայի հարցով բանակցություններ վարվեն, ապա դրանց կմասնակցեն ոչ միայն ԵՄ մեկ ներկայացուցիչ, այլև ԵՄ անդամ պետությունները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվրամիությունը պետք է ներկայացված լինի, և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան տեղ կունենա իր կոնկրետ մանդատի շրջանակներում։ Անդամ պետությունները նույնպես տեղ կունենան», – ասել է Մակրոնը Եվրոպական խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Leave a Comment